PKK-ն երեք թուրք ոստիկան է սպանել
Международные новостиՔրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հերթական գործողությունն է իրականացրել թուրքական ոստիկանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ զինյալները ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ գործի են դրել պայթուցիկ:
Դեպքը տեղի է ունեցել Դիարբեքիր-Սիլվան ճանապարհահատվածին: Պայթյունի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, երեքն էլ՝ վիրավորվել ու տեղափոխվել մոտակա հիվանդանոց:
Դիարբեքիրում քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատաով լայնածավալ ոստիկանական գործողություններ են սկսվել: