Ֆիլիպիններում մոլեգնող հեղեղումներն առնվազն ինը մարդու կյանք են խլել
Международные новостиՎերջին մեկ օրվա ընթացքում Ֆիլիպինների կենտրոնական մասում մոլեգնող հեղեղումները, որոնք առաջացել են «Մելոր» թայֆունից, առնվազն ինը մարդու կյանք են խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, դեկտեմբերի 16-ին հայտնել են տեղի իշխանությունները:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան թայֆունը հասել Է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլային եւ կաթվածահար վիճակ Է ստեղծել այնտեղ: Քաղաքի մի քանի շրջաններ ջրի տակ են անցել, խախտվել Է երկաթուղային հաղորդակցությունը: Մանիլայի առնվազն հինգ բնակիչներ անհայտ կորած են համարվում: Հեղեղումների, ինչպես նաեւ ուժգին քամու կողմից հնարավոր ավերածությունների սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների կենտրոնական շրջաններից տրահանվել Է առնվազն 800 հազար բնակիչ: Բացի այդ, բազմաթիվ շրջաններում խախտված Է Էլեկտրականության մատակարարում ը, առանց լույսի են մնացել միլիոնավոր մարդիկ: Նահանգների մեծ մասում այսօր փակ են մնում դպրոցները, գործնականում ամբողջովին դադարել Է լաստանավյին հաղորդակցությունը՝ հիմնական տրանսպորտային հաղորդակցությունը երկրի ներսում, օդանավակայաններն աշխատում են ընդհատումներով:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդել Է երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը, Խաղաղ օվկիանոսում ձեւավորվում Է նոր արեւադարձային ցիկլոն, եւ, ինչպես սպասվում Է, այսօր այն կմոտենա Ֆիլիպիններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: