Բունդեսվերն սկսեց Սիրիայում իրականացվող գործողությանն աջակցելու առաքելությունը
Международные новостиԲունդեսվերն սկսել Է Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությանն աջակցելու առաքելությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին հաղորդել Է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով առաքելության հրամանատարությանը:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ A310 ինքնաթիռն անցած գիշեր շուրջ 5 ժամ գտնվում Էր օդում եւ երկու անգամ միջազգային կոալիցիայի ինքնաթիռների լրալցավորում Է կատարել:
Դեկտեմբերի 4-ին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել ԳՖՀ-ի կառավարության մտադրությանը՝ ֆրանսիացի գործընկերներին աջակցել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: