ՌԴ-ն Թուրքիայի գործողություններում իրական սպառնալիք Է տեսնում իր անվտանգությանը. ԱԳՆ
Международные новостиՄոսկվան այն կարծիքին Է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Թուրքիայի գործողությունները, իսկ առանձին հարցերում նրա անգործությունը իրական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ու նրա քաղաքացիների անվտանգության համար»,- ասել Է փոխնախարարը:
Նա ընդգծել Է, որ դա Է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին երկկողմ համաձայնագրի կասեցման եւ ռուսաստանցիներին այդ երկիր ուղեգրերի վաճառքից ձեռնպահ մնալու տուրօպերատորներին եւ տուրիստական գործակալներին տրված հանձնարարականի հիմնական պատճառը: