Թուրքիայի ԱԳՆ-ն ժխտել է Ռուսաստանին փոխհատուցում վճարելու հնարավորությունը
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են ռուսական կողմից պաշտոնական Անակարային ներկայացված պահանջներին՝ կապված Սու-24 ինքնաթիռի կործանման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան պետք է ռուսական ինքնաթիռի կործանումը ճանաչի որպես հարձակում, երաշխիքներ տա, որ նման բան այլևս չի կրկնվի ու վճարի փոխհատուցում:
Ի պատասխան այս պահանջների, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, հավատարիմ մնալով թուրքական տեսակետին, հայտարարություն է արել՝ ասելով, որ «եթե չլինի խախտում, նման ճգնաժամային իրավիճակներ ևս չեն կրկնվի»: Բիլգիչը հավելել է նաև, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանին փոխհատուցում վճարելն անհնարին է:
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել է կատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մÕ « ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: