ԻՊ-ի զինյալները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքում տեղակայված թուրքական զորքերի ճամբարը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հռթիռակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարը, որտեղ տեղակայված է թուրքական զորքերի մի մասը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ըստ լուրերի` թուրքական ԶՈՒ-ից կան զոհեր ու վիրավորներ:
Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել էին պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը:
Վերջնաժամկետի ավարտից հետո ՄԱԿ-ումԻրաքի մշտական ներկայացուցիչը հատուկ նամակ էր հանձնել Անվտանգության խորհրդին, որումպահանջվում էր ստիպել Թուրքիային դուրս գալ իրաքյան տարածքներից: Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերելհյուսիսային Իրաքից: Դեկտեմբերի 14-ին թուրքական իշխանությունները որոշում են կայացրելմիայն զորամիավորումների մի մասին դուրս բերել Մոսուլի շրջանից և տեղափոխել ավելի հյուսիս: