ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարգելափակի ԻՊ-ի ֆինանսավորումը
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 17-ին կանցկացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման դեմ պայքարի հարցին նվիրված նիստ, որի ընթացքում կընդունի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից պատրաստված առաջին յուրատեսակ համալիր բանաձեւը: Նիստը, որի մեկնարկը կտրվի Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին, կընթանա ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուի նախագահությամբ:
Նիստի նախօրյակին ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ զրույցի ժամանակ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ բանաձեւի նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերով, ինչը ցուցադրել է ահաբեկչական սպառնալիքի վտանգի «ընդհանուր ըմբռնումը» եւ «դրան շուտափույթ համարժեք պատասխանի անհրաժեշտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: