Բրյուսելում մեկնարկում է ԵՄ-ի այս տարվա հանրագումարային գագաթնաժողովը
Международные новостиԲրյուսելում դեկտեմբերի 17-ին մեկնարկում է Եվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների այս տարվա երկօրյա հանրագումարային գագաթնաժողովը: Սպասվում է, որ գագաթնաժողովում սուր բանավեճեր կծավալվեն միգրացիայի եւ բրիտանական հանրաքվեի պայմանների շուրջ: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների բովանդակային քննարկում նախատեսված չէ, դրանք դեկտեմբերի 18-ին կերկարացնեն ԵՄ-ի դեսպանները: Այս թեմաները թվարկված են ԵՄ-ի պետությունների ղեկավարներին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի ուղարկած հրավիրագրերում:
Դեկտեմբերի 18-ին ղեկավարները կքննարկեն տնտեսության հետճգնաժամային վերականգնման հարեցերը, բանկային միության ստեղծման գործընթացը, ԵՄ-ի Էներգամիության կառուցումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխմանը վերաբերող հարցերը:
Գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա պայքարը միգրացիոն ճգնաժամի դեմ: Այդ համատեսքտում գագաթնաժողովը կքննարկի ԵՄ-ի սահմանապահ եւ առափնյա պահպանության նոր ծառայության ստեղծման վերաբերյալ դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում ներկայացված Եվրահանձնաժողովի հայեցակարգը:
Գագաթնաժողովի երկրորդ թեման կդառնա ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի պահանջների քննարկումը, բարեփոխումներ, որոնց անցկացման պայմանով բրիտանական կաբինետը կառաջարկի 2017 թվականի հանրաքվեում քվեարկել հանրակցությանը երկրի հետագա անդամակցության օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: