ՄԱԿ-ն աշխարհում ավելի քան 150 մլն աշխատող միգրանտ Է հաշվել
Международные новостиԱշխարհում ավելի քան 150 մլն աշխատող միգրանտ կա, եւ աշխատանքային գործունեությանը նրանց մասնակցության մակարդակն ավելի բարձր Է, քան նրանց ընդունող երկրների բնակիչներինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄՏ)՝ դեկտեմբերի 17-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, կ ազմակերպություն, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներից մեկն Է:
«Միգրանտների ընդհանուր թվում, որը հասնում Է մոտավորապես 232 միլիոնի, աշխատող միգրանտները կազմում են 150,3 մլն մարդ»,-նշվում Է հետազոտության մեջ: Նրանցից 83,7 միլիոնը տղամարդիկ են, իսկ 66,6 միլիոնը՝ կանայք:
Միգրանտների շրջանում աշխատողների բաժինը նկատելիորեն ավելի բարձր Է, քան տեղի բնակչության շրջանում՝ 72,7 տոկոս 63,9 տոկոսի դիմաց:
ԱՄԿ-ի աշխատապայմանների եւ իրավահավասարության հարցերով զբաղվող դեպարտամենտի տնօրեն Մանուելա Թոմեին նշել Է, որ զեկույցը կարող Է «հիմք դառնալ արդյունավետ միգրացիոն քաղաքականություն վարելու համար»:
Հետազոտության համաձայն՝ աշխատող միգրանտների մեծամասնությունն զբաղված Է ծառայությունների հատվածում (106,8 մլն): Դրան հաջորդում են արդյունաբերությունն ու շինարարությունը (26,7 մլն) եւ գյուղատնտեսությունը (16,7 մլն): Ընդսմին աշխատող միգրանտների գրեթե կեսը (48,5 տոկոսը) աշխատում Է Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային, Հարավային եւ Արեւմտյան Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: