ՌԴ ԱԻՆ-ի ավտոշարասյուները հումանիտար օգնություն եւ ամանորյա նվերներ են հասցրել Դոնբաս
Международные новостиՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ավտոշարասյուները հումանիտար օգնություն եւ ամանորյա նվերներ են հասցրել Դոնբաս եւ Լուգանսկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում:
«Դոնեցկ եւ Լուգանսկ Է ժամանել ավելի քան 100 ավտոմեքենա, որոնք 1,1 հազար տոննայից ավելի մարդասիրական բեռներ են բերել: Դրանց թվում են ոչ միայն ավանդական սննդամթերքները, դեղորայքը, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու դասագրքերը, այլեւ ամանորյա նվերները՝ երեխաների եւ տարեցների համար: Նվերների հավաքածուները պատրաստել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ»,-ասել են ԱԻՆ-ում:
Սա Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ հումանիտար օգնությամբ արդեն 47-րդ ավտոշարասյունն Է Դոնբասի համար: Ընդամենը 2014 թվականի օգոստոսից Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչության համար տեղ են հասցվել շուրջ 55,5 հազար տոննա հումանիտար բեռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: