Պուտինը տպավորիչ ու տաղանդավոր մարդ Է համարում Թրամփին
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին համարում Է ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի բացարձակ առաջատար եւ տաղանդավոր մարդ: «Նա, անկասկած, տպավորիչ ու տաղանդավոր մարդ Է: Նա նախագահական մրցարշավի բացարձակ առաջատարն Է»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:
Նա ողջունել Է Ռուսաստանի հետ առավել խորը հարաբերություններ հաստատելու պատրաստակամության վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը:
«Մեր գործը չԷ նրա արժանիքները վեր հանելը, բայց նա նախագահական մրցարշավի բացարձակ առաջատարն Է»,-ասել Է Պուտինը: «Նա ասում Է, թե ցանկանում Է անցնել ավելի սերտ հարաբերությունների: Միթե մենք կարող ենք դա չողջունել: Իհարկե, մենք դա ողջունում ենք»,-հավելել Է ՌԴ նախագահը: