Ռուսաստանցիների 80 տոկոսն զգացել Է տնտեսական ճգնաժամը
Международные новости«Լեւադա-կենտրոնի» հարցման ընթացքում դրա մասնակիցների 80 տոկոսը հայտարարել Է, որ Ռուսաստանում այժմ տնտեսական ճգնաժամ Է:
Այդ մասին դեկտեմբերի 17-ին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: Հարցվածների 15 տոկոսը երկրում ճգնաժամ չի տեսնում:
Ճգնաժամի մասին խոսողների դեպքում դրա տեւողության գնահատականները գրեթե հավասար են բաժանել: Յուրաքանչյուր հինգերորդը (19 տոկոսը) գտնում Է, որ ճգնաժամը կշարունակվի մեկ կամ մեկուկես տարի, 22 տոկոսը՝ երկու տարուց ոչ պակաս: Գրեթե նույնքանն Էլ (21 տոկոսը) վստահ Է, որ ճգնաժամը «երկարատեւ կլինի, դրա հետեւանքները կդրսեւորվեն երկար տարիների ընթացքում»:
«Լեւադա կենտրոնում» նշել են, որ վերջին տարվա ընթացքում նկատելիորեն ավելացել Է այն ռուսաստանցիների բաժինը, ովքեր խնայողություններ են անում սննդի, հանգստի եւ երկարատեւ օգտագործման ապրանքներ ձեռք բերելու համար: Սննդամթերքի եւ ամենօրյա ծախսերի համար ստիպված Է տնտեսել ռուսաստանցիների 58 տոկոսը (մեկ տարի առաջվա 37 տոկոսի դիմաց): Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը կրճատել Է ժամանցի, հանգստի հետ կապված ծախսերը կամ ընդհանրապես հրաժարվել Է դրանցից՝ 36 տոկոսն՝ այժմ, իսկ 22 տոկոսը՝ մեկ տարի առաջ:
Հարցումը նոյեմբերի 20-23-ին անցկացվել Է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերում: Դրան մասնակցել Է 1600 մարդ: