Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ անայցագիր փոխանակման համաձայնագիրը
Международные новостиՍիրիան լուծարել Է Թուրքիայի հետ անայցագիր փոխանակման համաձայնագիրը, որը երկու հարեւան երկրների միջեւ կնքվել Էր 2009 թվականին:
Այդ մասին ասված Է ՍԱՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել Է ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից:
«Այդ քայլը ձեռնարկվել Է ի պատասխան Անկարայի գործողությունների, որը դեկտեմբերի 9-ին հայտարարել Է սահմանում Սիրիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերացման մասին»,-նշվում Է փաստաթղթում:
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը հավատարիմ Է ազգային ինքնիշխանության սկզբունքին եւ որպես պատասխան միջոց Թուրքիայի քաղաքացիներին արգելել Է երկիր մուտք գործել առանց այցագիր ձեւակերպելու»,-ասված Է Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: