Ռուսաստանն ԻՊ-ի ուղղությամբ ավելի շատ հարվածներ է հասցնում, քան Միացյալ Նահանգները. կոնգրեսական
Международные новостиՌուսաստանն այժմ ավելի շատ հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղղությամբ, քան ԱՄՆ-ն:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է արտահայտել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի գործերով կոմիտեի ներկայացուցիչ, հանրապետական Թրենթ Ֆրենքսը:
Նա շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ ջանքեր է ներդնում ԻՊ-ի դեմ պայքարում, քան ԱՄՆ նախագահը:
ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում կոնգրեսականը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է առնվազն երկխոսություն վարեն, որպեսզի կանխվեն երկու երկրների զինվորականների միջև պատահարները:
«Ես վստահ եմ, որ կան ուղիներ, որոնց շնորհիվ մենք կարող ենք փորձել խուսափել կոնֆլիկտներից մեր ընդհանուր նպատակի` ԻՊ ոչնչացման ճանապարհին: Միգուցե խոսքը վերաբերում է ոչ թե համագործակցության մեծ ծրագրի մասին, բայց մենք ունենք հնարավորություն հասնել մեր ընդհանուր նպատակին: Մենք ունենք տարաձայնություններ, բայց ԻՊ-ն մարդկության թշնամին է»,-ասել է նա: