Թուրք ոստիկանները նռնականետով հարվածել են քուրդ կնոջ տանը․ կինը վախից սրտի կաթված է ստացել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգում 70-ամյա քուրդ կինը տան վրա արձակված նռնակի պատճառով սրտի կաթված է ստացել եւ մահացել։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Շրնաքի Սիլոփի շրջանում, որտեղ իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել, ոստիկանները նռնականետով հարվածել են Հուսեյն Գյուզելի տունը։ Թոռների հետ տանը գտնվող 70-ամյա կինը արձակված նռնակի պատճառով վախից կաթված է ստացել եւ մահացել։
Դեպքից հետո ոստիկանները ժամերով կրակել են տան ուղղությամբ, ինչի պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել կնոջ դին վերցնել տնից։