Օբաման ստորագրել է ԱՄՆ բյուջեն՝ հանելով նավթի արտահանման 40-ամյա արգելքը
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ԱՄն բյուջեն 2016թ. համար: Այդ բյուջեով չեղարկվելու է ամերիկյան նավթի արտահանման վրա 40 տարի առաջ դրված արգելքը:
Ֆինանսական փաստաթղթի ծավալը 1,1 տրիլիոն դոլար է, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հում նավթի արտահանման վրա դրված արգելքը ԱՄՆ-ում գործում էր 1975 թվականից: Այն ներդրել էին էներգետիկ ճգնաժամի ժամանակ: 1973թ. արաբական երկրները էմբարգո էին դրել Արեւմուտք նավթ արտահանելու վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: