Ջիզրեում թուրքական տանկի ռմբահարումից երեխա է զոհվել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, բախումների հետևանքով նոր զոհեր են գրանցվում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ջիզրեում գտնվող տանկերից մեկի արկն ընկել է տան վրա, որտեղ գտնվող 15-ամյա Իբրահիմ Աքանը զոհվել է: գավառի փողոցներում չդադարող կրակոցներից վիրավորվել է ևս երկու մարդ, որոնցից մեկը՝ երեխա: