PKK-ն Դիրաբեքիրում թուրք զինվոր է սպանել
Международные новостиԴիրաբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է արդեն 17-րդ օրը, բախում է տեղի ունեցել թուրք իրավապահների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների արձակած կրակոցների հետևանքով մեկ թուրք զինվոր զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: