Քերին պատմել է Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու Օբամայի առաջարկի մասին
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջարկով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պ ետքարտուղար Ջոն Քերին:
«Նյու Յորքում ես ներկա եմ եղել նախագահներ Պուտինի և Օբամայի հանդիպմանը: Այդ ժամանակ նախագահ Օբաման նայեց Պուտինին և ուղիղ ասաց` «Վլադիմիր, արի վերջ տանք սրան: Արի վերջ տանք Ուկրաինայի շուրջ հակամարտությանը: Օգնիր մեզ զբաղվել դրանով` իրականացնելով մինսկյան համաձայնությունները»»,- ասել է Քերին:
Քերին նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն կշարունկի ճնշում գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա` Մինսկի համաձայնությունները կատարելու համար: Նրա խոսքով` ԱՄՆ-ն ակտիվ աշխատանք է տանում Ուկրաինայի հակամարտության երկու կողմերի հետ: