Դավութօղլուն հաստատակամ է թուրքական զորամիավորումները Իրաքում պահելու հարցում
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել, որ թուրքական զորամիավորումների ներկայությունը շարունակելու է պահպանվել հյուսիսային Իրաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ հյուսիսային Իրաքում տեղակայված իրենց զորքերը վարժեցնում են տեղի քրդական զորամիավորումներին՝ փեշմերգաներին, ինչպես նաև կամավորներին, և քանի դեռ Մոսուլի շրջանն ազատագրված չէ ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունից, իրենք ներկայությունն այդ տարածքում կշարունակի պահպանվել:
Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսումգտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղտեղակայված են քրդական փեշմերգայի(քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքականկողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մո սուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները,ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել ԲաղդադումԹուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքիարտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադիհետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել էին պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսայինԻրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարենիրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բ ոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերիկազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը:
Վերջնաժամկետի ավարտից հետո ՄԱԿ-ումԻրաքի մշտական ներկայացուցիչը հատուկ նամակ էր հանձնել Անվտանգությանխորհրդին, որումպահանջվում էր ստիպել Թուրքիային դուրս գալ իրաքյան տարածքներից: Պաշտոնական Անկարան բազմիցսհայտարարել է, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերելհյուսիսային Իրաքից: Դեկտեմբերի 14-ին թուրքականիշխանությունները որոշում են կայացրելմիայն զորամիավորումների մի մասին դուրս բերել Մոսուլի շրջանից և տեղափոխել ավելիհյուսիս: