ՌԴ ԶԻնված ուժերը իր ոչ բոլոր հնարավորություններն է ցուցադրել Սիրիայում. Վլադիմիր Պուտին
Международные новостиՌուսաստանի զինված ուժերը Սիրիայում իրականացվող գործողությունների ընթացքում դեռ իր բոլոր հնարավորությունները չի օգտագործել. կան հավելյալ միջոցներ, և եթե պետք լինի, դրանք կօգտագործվեն: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Կրեմլում մասնակցելով անվտանգության մարմինների աշխատակցի օրվա հանդիսավոր արարողությանը:
«Մենք տեսնում ենք, թե որքան արդյունավետ են աշխատում մեր օդաչուները, հետախույզները Սիրիայում, ինչպես են համակարգում իրենց ուժերը, այն էլ տարատեսակ` բանակ, ավիացիա, նավատորմ, և թե ինչպես են կիրառում ամենաժամանակակից զենքերը: Ցանկանում եմ ընդգծել, որ դրանք դեռևս բոլորը չեն մեր հնարավորություններից: Մենք ամեն ինչ չեն կիրառում, ինչ որ ունենք», - ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում սեպտեմբերի 30-ից` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով: