Իրանը մեղմացրել է իր դիրքորոշումը Ասադի ղեկավարման հարցում
Международные новостиԻրանը որոշել է հետևել ռուսական մեղմ դիրքորոշմանը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ համաձայնություն կնքվի:
Ինչպես ընդգծում է BBC-ն` վկայակոչելով իրանական պաշտոնական աղբյուրներին, այս քայլը կարող է թուլացնել ներկայիս ընդդիմությանը` Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու գործում:
Ռուսաստանը, որը հրապարակավ աջակցում է Ասադին, վերջերս հասկացրեց Վաշինգտոնին, որ դեմ չի լինի Ասադի հեռանալուն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Իրանը, ինչպես Ռուսաստանը, նախկինում պնդում էր, որ Ասադը կարող է հեռանալ միայն պարտվելով ընտրություններում: