Ինդոնեզիայում ավիաշոուի ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել
Международные новостиԻնդոնեզական Ջոկյակարտա քաղաքում կայացած ավիաշոուի ընթացքում կործանվել է KAI T-50 Golden Eagle ինքնաթիռը` դառնալով 2 մարդու մահվան պատճառ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ուսումնառազմական ռեակտիվ ինքնաթիռը պատկանում էր Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն: