Եվրոպան իր ինքնիշխանության մի մասը փոխանցել է ոչ այնքան ՆԱՏՕ-ին, որքան ԱՄՆ-ին. Պուտին
Международные новостиԵվրոպայի խնդիրն այն է, որ նա ինքնուրույն քաղաքականություն չի իրականացնում, իր ինքնորոշումից հրաժարվել է և այն փոխանցել է դաշինքին, և ոչ այնքան ՆԱՏՕ-ին, որքան ԱՄՆ-ին. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եվրոպան ինքնուրույն քաղաքականություն չի իրականացնում, ընդհանրապես»,-հայտարարել է Պուտինը՝ Վլադիմիր Սոլովյովի փաստագրական ֆիլմում:
«Սկզբունքորեն նորմալ է, երբ ռազմա-քաղաքական բլոկի մասնակիցներն իրենց ինքնիշխանության մի մասը փոխանցում են վերազգային մարմիններին: Սակայն այս դեպքում եվրոպական ինքնիշխանությունը փոխանցվել է ոչ այնքան ՆԱՏՕ-ին, որքան այդ բլոկի առաջնորդին՝ ԱՄՆ-ին»,-հավելել է նա:
Որպես օրինակ Պուտինը հիշեցրել է ամերիկյան ուժերի մուտքն Իրաք ու նշել, որ այդ ժամանակ Գերմանիան ու Ֆրանսիան դեմ էին, սակայն նրանց ասացին, որ սխալ են: