Թայլանդի հյուսիսում վթարի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Международные новостиnews.am-ը գրում է.
Թայլանդում դեկտեմբերի 20-ին վթարի է ենթարկվել չինացի զբոսաշրջիկների տեցափոխող ավտոբուս: France Presse-ի փոխանցմամբ, պատահարի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 14 հոգի վիրավոր է:
Իրավապահ մարմինների տվյալներով, զոհերի թվում ոչ միայն Չինաստանից զբոսաշրջիկներ, այլեւ տեղի բնակիչներ կան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքը տեղի է ունեցել Թայլանդի հյուսիսում: 25 ուղեւորի փոխադրող ավտոբուսը տրանսպորտային այլ միջոցի բախվելուց հետո ընկել է ժայռից: