Հռոմի պապը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայի հարցով ընդունված բանաձևը
Международные новостиՀռոմի պապ Ֆրանցիսկոսը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի ճգնաժամի լուծման վերաբերյալ ընդունված բանաձևն ու կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել՝ Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների լուծման համար:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ միաձայն ընդունել էր Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը:
«Այսօր ես մտովի դարձյալ դիմում եմ սիրելի Սիրիային` բարձր գնահատելով այն համաձայնագիրը, որը ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից: Բոլորին կոչ եմ անում շարունակել շարժվել բռնության դադարեցման և բանակցային լուծման հասնելու ճանապարհով, որը կհանգեցնի խաղաղության»,-ասել հոգևորականը՝ Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ընթացքում:
Ֆրանցիսկոսը նաև կոչ է արել շարունակել ջանքերը Լիբիայի ճգնաժամի լուծման համար: