Թրամփը Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու Է հանուն ԱՄՆ-ի բարօրության
Международные новостиԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հայտարարել է, որ, եթե ինքը դառնա ամերիկյան վարչակազմի ղեկավար, կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանուն իր երկրի բարօրության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է հարցազրույցի ժամանակ, որը դեկտեմբերի 20-ին ցուցադրվել է ABC հեռուստաալիքի եթերում:
«Կարծում եմ, որ ես շատ լավ կկարգավորեմ հարաբերությունները Պուտինի, ինչպես եւ մյուս ղեկավարների հետ»,- նշել է միլիարդատերը: «Ես շատ լավ եմ գործարքներ կնքում»,- պնդել է Թրամփը: «Եվ ես կարծում եմ, որ շատ լավ կկարգավորեմ փոխհարաբերությունները հանուն մեր երկրի»,- հավելել է նա:
Ընդսմին, մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի՝ իրեն հասցեագրված խոսքերը, Թրամփը հայտարարել է. «Եթե Պուտինը հարգում է ինձ, եւ եթե Պուտինն ինձ տպավորիչ մարդ Է համարում, ապա ես կընդունեմ դա, ընդ որում կընդունեմ մեր երկրի անունից, քանի որ, եթե մենք կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա ոչ թե բացասական, այլ դրական բան կլինի»:
Ձեռնարկատերը նաեւ հերթական անգամ աջակցություն է հայտնել Օդատիեզերական ուժերի գործողությանը, որը Ռուսաստանն իրականացնում է Սիրիայում՝ հարվածելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին: «Եթե Ռուսաստանը ցանկանում է ռմբակոծել ԻՊ-ին եւ միանալ մեզ այդ ջանքերում, ես ոչինչ չունեմ դրա դեմ»,- նշել է ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի մասնակիցը:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ամենամյա մեծ մամուլի ասուլիսում, նշել Է, թե Դոնալդ Թրամփին համարում Է ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի բացարձակ առաջատար եւ տաղանդավոր մարդ: «Նա, անկասկած, տպավորիչ ու տաղանդավոր մարդ Է: Նա նախագահական մրցարշավի բացարձակ առաջատարն Է»,-ասել Է Պուտինը: Նա ողջունել Է Ռուսաստանի հետ առավել խորը հարաբերություններ հաստատելու պատրաստակամության վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը:
«Մեր գործը չԷ նրա արժանիքները վեր հանելը, բայց նա նախագահական մրցարշավի բացարձակ առաջատարն Է»,-ասել Է Պուտինը: «Նա ասում Է, թե ցանկանում Է անցնել ավելի սերտ հարաբերությունների: Միթե մենք կարող ենք դա չողջունել: Իհարկե, մենք դա ողջունում ենք»,-հավելել Է ՌԴ նախագահը
Թրամփն իր համար մեծ պատիվ է համարել այն կարծիքը, որն իր մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թրամփն այդ թեմայի շուրջ խոսել է դեկտեմբերի 17-ին Կոլամբուսում (Օհայոյի նահանգ) նախընտրական հանրահավաքում ունեցած ելույթի ընթացքում:
«Միշտ էլ մեծ պատիվ է նման հաճոյախոսություն ստանալ մի մարդուց, որն այդքան մեծ հարգանք է վայելում սեփական երկրում եւ նրա սահմաններից դուրս»,- ասել է Թրամփը:
«Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է ի վիճակի լինեն լավ աշխատել միասին, որպեսզի հաղթեն ահաբեկչությանը եւ վերականգնեն խաղաղությունն ամբողջ աշխարհում, էլ չասած առեւտրի եւ այլ օգուտների մասին, որոնք բխում են փոխադարձ հարգանքից»,- հավելել է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: