Սլովենիայի քաղաքացիները դեմ քվեարկեցին միասեռ ամուսնությունների օրինականացմանը
Международные новостиՍլովենիայում կայացած հանրաքվեի ընթացքում քաղաքացիները դեմ են քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնի է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից ավելի քան 99 տոկոս քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո, միասեռ զույգերին ընտանիք գրանցելու իրավունք տրամադրելու վերաբերյալ հարցին քվեարկածների 63,42 տոկոսը պատասխանել է «ոչ»:
Ընդսմին ընտրողների մասնակցությունը մեծ չի եղել. ընտրատեղամասեր Է եկել գրանցված ընտրողների ընդհանուր թվի 35,65 տոկոսը:
Մարտին Սլովենիայի խորհրդարանը քվեարկել էր երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին, սակայն օրինագծի ընդդիմախոսները հասան այն բանին, որ օրենքի նախագիծը դրվի հանրաքվեի: