Իսրայելի ՆԳ նախարարը պաշտոնաթող Է եղել սեռական սկանդալի ֆոնին
Международные новостиԻսրայելի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը պաշտոնաթող Է եղել սեռական ոտնձգությունների մեջ կասկածների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Նա հայտարարել Է, որ իրեն հասցեագրվող մեծադրանքներն անհիմն են: Ընդսմին քաղաքական գործիչը նշել Է, որ սկանդալը բացասաբար Է ազդել իր ընտանիքի վրա, հենց դրա համար Էլ ինքը որոշում Է ընդունել թողնել իր պաշտոնը:
«Գրեթե 23 տարի ես որպես պատգամավոր եւ նախարար տարբեր գերատեսչություններում խոնարհաբար ու հավատարմորեն ծառայել եմ հասարակությանը՝ կատարելով սոցիալական ու հանրային կարեւոր նպատակների առաջշարժման առաքելությունը»,-Շալոմի խոսքը մեջբերել Է Jerusalem Post-ը:
Իսրայելի գլխավոր դատախազի խոսքով՝ առնվազն յոթ կանայք խոստովանել են սեռական ոտնձգությունները Շալոմի կողմից: Քաղաքական գործչի նկատմամբ պաշտոնական հետաքննություն դեռեւս չի սկսվել: Նշվում Է, որ ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի ««Լիկուդ» կուսակցության անդամ Ամիր Օհանան: