Թբիլիսիի օդանավակայանում ծեծել են Կիեւից վերադարձած ընդդիմադիր պատգամավորին
Международные новостиԹբիլիսիի միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 21-ի առավոտյան ծեծել են ընդդիմությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավորին Լեւան Բեժաշվիլիին, որը վերադարձել Էր Կիեւից:
«Երկու անհայտ անձինք օդանավակայանում սկսեցին վիրավորել ինձ, իսկ հետո հարձակվեցին ինձ վրա: Կարծում եմ, որ այդ հարձակումը կարող Է քաղաքական դրդապատճառներ ունենալ»,-ասել Է Բեժաշվիլին լրագրողներին:
Պատգամավորի տվյալներով՝ օդանավակայանում իր վրա հարձակված անձինք ձերբակալված են ոստիկանության կողմից: «Ուզում եմ հավատալ, որ ինձ վրա հարձակված քաղաքացիներին բաց չեն թողնի՝ հարկադրելով նրանց միայն վարչական տուգանք վճարել»,-հավելել Է պատգամավորը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: