Ավստրալիայում փրկարարը ափ Է հանել Դանիայի խեղդվող արքայազնին
Международные новостиԼողափի փրկարար Նիկ Մալկոլմը փրկել Է Դանիայի գահաժառանգ արքայազն Կրիստինիանի կյանքը Ավստրալիայում թագավորական ընտանիքի հանգստանալու ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով 7news հեռուստաալիքին, միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 17-ին Քվիսլենդի նահանգի Մերմեյդ լողափին: Մալկոլմն իր տախտակի վր ա արագորեն մոտեցել Է 10-ամյա տղային, որին տարել Էր ուժեղ հոսանքը, եւ նրան ափ վերադարձրել:
Փրկարարը չի մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, նա չգիտեր, որ գահաժառանգ արքայազնի Է փրկել, քանի դեռ այդ մասին նրան չեն հայտնել լողափի մարդիկ:
Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկն անձամբ Է Մալկոլմին շնորհակալություն հայտնել իր որդուն փրկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: