ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Международные новостиԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմել է 479.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.58 դրամ (նվազել է 0.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 714.82 դրամ (նվազել է 3.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.74 դրամ (նվազել է 0,05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Ոսկու գինն աճել է 149.66 դրամով եւ կազմել 16379.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.71 դրամով եւ կազմել 213.05 դրամ: Պլատինի գինն աճել է 19.41 դրամով եւ կազմել 13134.4 դրամ:
«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: