ԻՊ խմբավորումը կորցրել է իր գրաված նավթային ենթակառուցվածքի 90 տոկոսը
Международные новости«Իսլամական պետություն» խմբավորումը կորցրել է Իրաքում եւ Սիրիայում իր գրաված նավթային ենթակառուցվածքի մոտ 90 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային դաշինքի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
«Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի վերահսկած նավթային ենթակառուցվածքի մոտ 90 տոկոսը ոչնչացված է», - նրա խոսքերն է մեջբերում «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: