Վրաստանի բնակչության 57 տոկոսին անհանգստացնում Է աշխատատեղերի հարցը. NDI
Международные новостиՎրաստանի բնակչության համար ամենակարեւոր ազգային հարցը աշխատատեղերի խնդիրն Է, աղքատությունը եւ երկրի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման արդյունքները:
«Հասարակական տրամադրությունը Վրաստանում» հետազոտության արդունքները դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում ներկայացրել Է Վրաստանում NDI-ի տնօրեն Լորա Տորնտոնը:
«Ազգային ո՞ր խնդիրներն են ձեր եւ ձեր ընտանիքի համար ամենակարեւորները» հարցին, մասնակիցների 57 տոկոսը պատասխանել Է՝ աշխատատեղերը, 29 տոկոսը նշել Է աղքատության խնդիրը եւ նույնքանն Էլ՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, հարցվածների 28 տոկոսը կարեւորել Է կենսաթոշակի հարցը, իսկ 26 տոկոսը՝ գների աճը:
Ավելի վաղ մարտի 27-ից մինչեւ ապրիլի 19-ն անցկացված «Հասարակական տրամադրությունը Վրաստանում» հետազոտության համաձայն, որին մասնակցել Է 4360 մարդ, այն մասին, որ աշխատատեղերն ամենակարեւոր ազգային հարցն Է Վրաստանում, հայտարարել Էր հարցվածների 66 տոկոսը, գների աճը՝ 43 տոկոսը, իսկ աղքատությունը՝ 39 տոկոսը:
Տարածքային ամբողջականության հարցը հայտնվել Է չորրորդ տեղում՝ 27 տոկոս: Կենսաթոշակների հարցը կարեւոր Է եղել հարցվածների 21 տոկոսի համար, աշխատավարձերը՝ 17 տոկոսի, մատչելի առողջապահությունը՝ 17 տոկոսի, Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ 12 տոկոսի համար:
«Հասարակական կարծիքը Վրաստանում» սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Հարցմանը մասնակցել Է 1881 մարդ: Վիճակագրական սխալանքը կազմել Է 1,8 տոկոս:
NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում Է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA): Հարցումներն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):