Չինական ընտանիքներին կարող են թույլ տալ երկրորդ երեխան ունենալ հունվարի 1-ից
Международные новостиՕրենքը, որը չինական ընտանիքներին թույլ կտա երկրորդ երեխան ունենալ, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի՝ հոկտեմբերի վերջին կայացած հինգերորդ պլենումի արդյունքներով, որտեղ քննարկվել Է երկրի՝ 2016-2020 թվականների տնտեսական եւ սոցիալական զարգացման պլանը, որոշում Էր ընդունվել՝ չեղյալ հայտարարել «մեկ երեխայի քաղաքականությունը», որը գործում Է 1970-ական թվականների վերջից: Ինչպես ավելի ուշ ընդգծել են իշխանությունները, երկրորդ երեխան կթույլատրվի ունենալ միայն այն բանից հետո, երբ առաջարկությունը հավանության արժանանա օրենսդրական մակարդակով եւ օրենքի ուժ ստանա:
Չինաստանի օրենսդիրները Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի՝ դեկտեմբերի 21-ին բացված նստաշրջանում ձեռնամուխ են եղել ընտանիքի պլանավորման վերաբերյալ գործող օրենքում ուղղումների քննարկմանը:
«Օրենքն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ին»,-գրում Է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով քննարկման դրված օրենքի սեւագիր տեքստը:
2014 թվականի վերջի դրությամբ Չինաստանի բնակչությունը կազմում Էր շուրջ 1,37 միլիարդ մարդ: Բնակչության ընդհանուր թվի 51,2 տոկոսը տղամարդիկ են, 48,8 տոկոսը՝ կանայք: Շուրջ 15,5 տոկոսը 60-ից բարձր տարիքի մարդիկ են: 2013 թվականին իշխանությունները համաձայնեցին քաղաքականության մեղմացմանը, որպեսզի լուծեն առաջացած խնդիրները: Թույլ տվեցին, որ երկրորդ երեխան ունենան այն զույգերը, որտեղ ամուսիններից թեկուզ մեկն իր ընտանիքի միակ երեխան Է:
Չինաստանի իշխանությունների նախնական գնահատումների համաձայն, «երկու երեխայի քաղաքականությունը» կտարածվի շուրջ 90-100 մլն ընտանիքների վրա, ինչը թույլ կտա մինչեւ 2030 թվականը բնակչությունն ավելացնել մինչեւ 1,45 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: