Պաշտոնական Փարիզը հերքել է ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ուժերը միավորելու փորձի մասին լուրերը
Международные новостиՖրանսիան հանդես չի եկել որպես միջնորդ Իսլամական պետության դեմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ ընդարձակ կոալիցիա ստեղծելու մտադրությամբ: Ինչպես փոխանցնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը` մեկնաբանելով, որ քննարկումը վերաբերել է բացառապես Փարիզի և Մոսկ վայի միջև համագործակցությանը:
Ավելի վաղ, լուրեր էին տարածվել այն մասին, որ Ֆրանսիան կարող է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Իսլամական պետության դեմ համընդհանուր պայքարում կոալիցիա ստեղծելու համար:
«Ամենևին որևէ միջնորդության հարց չի քննարկվել: Սիրիայում Ռուսաստանի հետ մեր ընդհանուր թշնամին Իսլամական պետությունն է, քննարկումները վերաբերել են ընդհանուր թշնամու դեմ պայքարում մեր գործողությունների համակարգմանը»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան: