Աֆղանստանում թալիբ մահապարտը սպանել է ՆԱՏՕ-ի հինգ զինվորի
Международные новостиԱՄՆ-ի Բագրամ ավիաբազայի մոտ թալիբ մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի հինգ զինծառայող, վեցը՝ վիրավորվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, ավիաբազայի մոտ ահաբեկիչը մոտոցիկլով հարձակվել է ԱՄՆ-ի և Աֆղանստանի զինծառայողների վրա:
Reuters գործակալության տվյալներով՝ «Թալիբան» արմատական շարժումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ միջադեպի հետևանքով զոհվել է 19 զինվոր, ևս մի քանիսը՝ վիրավորվել:
Քաբուլում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանից հաստատել են հարձակման փաստը և հայտարարել, որ կհետաքննեն տվյալ միջադեպը: