Վրաստանն Իրանի հետ կքննարկի ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի հարցը. Կալաձե
Международные новостиGeorgia Onlie-ի փոխանցմամբ՝ Իրանը հարուստ է բնական պաշարներով, որոնք Վրաստանը կարող է օգտագործել՝ հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական դիրքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Վրաստանի կառավարության եռամյա աշխատանքների ամփոփման ավարտին Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը պլանավորում է բանակցություններ սկսել Իրանի հետ. «Մենք մոտ ժամանակներս քննարկումներ ենք սկսելու ոչ միայն բնական գազի, այլև էլեկտրաէներգիայի մասին։ Իրանը շատ հետաքրքիր երկիր է։ Նա շատ հարուստ է իր պաշարներով ու հնարավորություններով։ Ելնելով մեր երկրի աշխարհաքաղաքական տեղանքից՝ մենք առավելագույնս պատրաստ ենք օգտագործել Իրանի ռեսուրսը»։