Anonymous-ը պատերազմ է հայտարարել Թուրքիային. լրատվամիջոցներ
Международные новостиAnonymous-ի ցանցահենները համացանցում Ակարայի հասցեին մեղադրանքներ պարունակող տեսահոլովակ են հրապարակել: Նրանց տեղեկություններով՝ Թուրքիան աջակցում է ԻՊ ահաբեկիչներին:Այսպիսով՝ Anonymous-ը պատերազմ է հայտարարել Թուրքիային:
«Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ նավթ գնելով նրանցից եւ բժշկական օգնություն ցուցաբերելով վիրավոր գրոհայիններին: Մենք սկզբունքորեն մերժում ենք այդ իրավիճակը»,- ասել է Anonymous-ի անդամը:
Ակտիվիստները պլանավորում են մի շարք կիբեր հարձակումներ իրականացնել Թուրքիայի բանկային համակարգերի, օդանավակայանների եւ ռազմական օբյեկտների դեմ, գրում է The Mirror թերթը:
Dni.ru-ի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ ցանցահեններն արդեն 40 թուրքական կայք են կոտրել: