Չինաստանում սողանքից 70 ժամ հետո երկու մարդ են դուրս բերել փլատակներից
Международные новостиՉինացի փրկարարները երկրի Շենչժեն քաղաքում (Գուանդունի նահանգ) տեղի ունեցած խոշոր սողանքից մոտավորապես 70 ժամ հետո փլատակներից դուրս են բերել երկու մարդու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես»-ին:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հաղորդել էր 19-ամյա Տյան Ցզեմինին փրկելու մասին, որը փլատակների տակ անցկացրել էր 67 ժամ:
Սողանքի շրջանում շարունակվում Է 70 անհետ կորածների որոնման գործողությունը: Տեղի իշխանությունները կացարան են տրամադրել 600 բնակիչների, եւս 900 մարդ տարհանված Է անվտանգության նկատառումներով:
Սողանքը տեղի Է ունեցել դեկտեմբերի 20-ին Liuxi արդյունաբերական համալիրում: Շենչժենի փոխքաղաքագլուխ Լյու Ցինշենի խոսքով՝ գետնի տակ Է անցել 380 հազար քառակուսի մետր տարածք, ցեխահոսքի հաստությունը առանձին վայրերում հասնում Է 10 մետրի: Սողանքի հետեւանքով փլվել կամ խիստ վնասվել Է 33 շենք:
Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում Է շուրջ 3 հազար մարդ, գործի Է դրված 330 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 190 Էքսկավատոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: