Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի մարզերի տնտեսական զարգացման լուրջ արդյունքներ

Համաշխարահային բանկի կողմից Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը նպատակ ունի Հայաստանում  իրականացնելու Հայաստանի կառավարության համար առաջանահերթություններից մեկը համարվող մարզերի միջև անհամապատասխանության վերացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն նման դիտարկում արեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

«Երկու տարի ՀՀ կառավարության և մարզերի հետ  անմիջական աշխատանքի շնորհիվ մենք  կարողացանք հասնել ծրագրի ֆինանսավորման փուլին: Աշխատելով այնպիսի ծրագրերի ուղղությամբ, ինչպիսիք են ճանապարահաշինությունը, ջրամատակարարումը, ոռոգման համակարգը, ենթակառուցվածքների բարելավումը` մենք կարող ենք բարելավել մարդկային կյանքի կենսամակարդակը»,- ասաց Բեյլին:

Գրասենյակի ղեկավարի խոսքով, այս ծրագրի նախագծի վրա աշխատելիս Բանկն օգտագործել է թե՛ համաշխարհային, եւ թե՛ Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեցող փորձը: Ինտեգրված մոտեցումը հնարավորություն կտա  նոր աշխատատեղեր, եկամտի նոր աղբյուրների ստեղծել, բայց նաև զբոսաշրջությունից ստացված գումարը  պետք է կարողանալ տեղափոխել մարզեր, տեղական վայրեր, որն իր հերթին արդեն իր ազդեցությունը կունենա տեղական բնակչության բարեկեցության աճի վրա:

«Նմանատիպ մոտեցում մենք տեսել ենք Վրաստանի Կախեթի շրջանում, բայց, միգուցե, այս մոտեցումը ցուցաբերելով,  մենք ավելի մեծ արդյունքի հասնենք , որովհետև կարող ենք օգտվել ավելի մեծ ժառանգությունից, որը գոյություն ունի Հայաստանի մարզերում: Գլոբալ առումով զբոսաշրջությունը կարող է շատ ուժեղ խթան հանդիսանալ  Հայաստանի տնտեսության համար»,-հավելեց բանկի ներկայացուցիչը:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրային վերլուծաբան Նորա Միրզոյանն ասաց, որ ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել են տեղական և միջազգային զբոսաշրջային հոսքերը, ծառայություններն,  առկա խոչընդոտներն ու մշակութային  հուշարձանների և ավանդույթների հարստությունը:

«Հաշվի առնելով Հայաստանի մշակութային պատմական հարստությունը՝ ընտրվել  է առավել հեռանկարային` հարավային միջանցքը, որն իր մեջ ներառում է 3 մարզեր` Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք: Ինչպես նաև ընտրվել են մի շարք համայնքներում` կենտրոնական Կոտայքի և հյուսիսայի՝ Լոռու մարզերում գտնվող Համաշախարհային ժառանգություն ներկայացնող վանական համալիրները` Գեղարդավանքը, Հաղպատը և Սանահինը»- նշեց Միրզոյանը:

Վերլուծաբանը հավելեց, որ ծրագրի մոտեցումն է ներդրումներ իրականացնել զբոսաշրջային ենթակառուցվածքներում, բարեկարգել  հասարակական, քաղաքային, մշակութային  միջավայրը, զարգացնել հմտությունները, տարատեսակեցնել զբոսաշրջային արտադրանքը, որը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ հիմնական  նպատական է տեղական տնտեսության խթանումը: Բոլոր գործընթացներն ապահովելու են մասնավոր սեկտորի մասնակցությունը:

«Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից`ժառանգության հանգույցի վերականգնում,  զբոսաշրջային երթուղիների զարգացում և ինստիտուցիոնալ զարգացում: Զբոսաշրջային երթուղիների զարգացումն իրենից ներկայացնում է այնպիսի երթուղիների առաջարկ, որը կապահովի գիշերակացը հենց մարզերում: Այսօր տեղի  է ունենում հակառակը. զբոսաշրջիկները Երևանից մեկնում են մարզեր ու վերադառնում Երևան, արդյունքում հիմնական ֆինանսական ռեսուրսը շարունակում է կենտրոնանալ Երևանում»,- ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ընտրված վայրում ներդրվելու և մշակելու են աշխատանքներ իրականացնելու պլաններ: 

Անդրադառնալով  ինստիտուցիոնալ բաղադրիչին, Միրզոյանը նշեց,որ այն  ենթադրում է տեղական կառույցների հզորացում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում այն առումով, որ բոլոր ենթակառուցվածքների բարեկարգումը ճիշտ օգտագործվի: Կլոր տարին զբոսաշրջություն իրականացնելու և հոսքերը դեպի տեղական տնտեսություններ ուղղելու համար նախատեսվում է փառատոնների, ավանդական ծեսերի, արհեստների հմտությունների զարգացում:

Դեկտեմբերի 22-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 55 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին` Տեղական տնտեսության ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի ենթակառուցվածքային ծառայությունների ու ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման միջոցով երկրի հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության մեջ:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi