Էրդողանին և Գոլումին համեմատած թուրք բժիշկը չի ափսոսում արածի համար
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հայտնի «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի` Գոլումին նմանեցրած թուրք բժիշկ Բիլգին Չիֆթչին հայտարարել է, որ չի ափսոսում իր արարքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մա սին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Ես այդ նկարով Facebook-ում կիսվել եմ ոչ թե վիրավորելու նպատակով, այլ պարզապես քանի որ այն զավեշտալի էր համարել: Արածիս համար չեմ ափսոսում»,- ասել է Չիֆթչին, ում դեմ այդ լուսանկարի պատճառով դատական գործ է հարուցվել:
Այդընի՝ քրեական հանցագործությունները քննող դատարանըդատական գործ էր սկսել այդընցի բժիշկ Բիլգին Չիֆթչիի դեմ:Նա 2015 թվականի հոկտեմբերին հեռացվել էր Թուրքիայիհանրային առողջության ինստիտուտից այն պատճառով, որհրապարակել էր մի «մեմ», որտեղ գրոտեսկային տեսքովհայտնի Գոլումը ներկայացված էր երեք կերպարով՝ ուտելիս,զարմացած և զվարճացած: Նկարի մյուս կողմում պ ատկերվածէր Էրդողանը նման էմոցիաներ արտահայտելիս:
Դատական արդեն 4-րդ լսման ժամանակ դատավորը որոշում է կայացրել հատուկ փորձագիտական քննություն անցկացնելու մասին միայն այնբանից հետո, ինչ Չիֆթչիի իրավաբանը հարցրել է նրան, թե արդյոք դիտել է ֆիլմը, և դատավորը խոստովանել է, որ այն տեսել է միայնհատվածաբար: Նոր որոշման համաձայն՝ գործի քննությանը կկցվեն երկու ակադեմիկոս, վարքագծի ուսումնասիրությամբ զբաղ վող երկուգիտնական կամ հոգեբան, ինչպես նաև կինոյի ու հեռուստատեսային արտադրանքի փորձագետ, ովքեր կուսումնասիրեն, թե որքանով է այդ «մեմ»-ը վիրավորանք Էրդողանի հասցեին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 16-ին:
Բիլգին Չիֆթչին իր հերթին վստահեցրել է, որ Գոլումը վատ կերպար չէ, և որ ինքը ոչ ոքի չի վիրավորել: Եթե նրա դեմ մեղքը հաստատվի, ապաՉիֆթչին կդատապարտվի մինչև 2 տարվա ազատազրկման: