Ստամբուլի օդանավակայանի հզոր պայթյունը մահվան պատճառ է դարձել
Международные новостиՍտամբուլի Սաբիհի Գյոկչենի անվան օդանավակայանում չորեքշաբթի լուսադեմին պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռների կայանման վայրում: Պայթյունի ուժգնության և պատճառների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ օդանավակայանի երկու աշխատակից տուժել է: Նրանց հոսպիտալացրել են, իսկ ուղևորները վնասներ չեն կրել, քանի որ այդ վայրում չեն եղել, տեղեկացնում է «Բի-բի-սի» գործակալությունը:
Հոսպիտալացված երկու անձինք եղել են տեղի հավաքարարները, որոնցից մեկն այդ պահին մաքրել է օդանավը: Հիվանդանոց տեղափոխելուց հետո նա մահացել, է, իսկ երկրորդ հավաքարարը գտնվում է ծանր վիճակում: Չնայած այս ամենին, օդանավակայանի օպերատորը հայտարարություն է տարածել, որ օդանավակայանը շարունակում է աշխատել իր բնականոն ռեժիմով:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել նաև, որ անցյած շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հաքերային հարձակման էին ենթարկվել նաև թուրքական մի շարք կայքեր: Թուրքական իշխանական օղակներում աշխատող տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից մեկը, ով գերադասել էր իր անունը չհրապարակել, տեղեկացրել էր, որ թուրք մասնագետները մի քանի օր շարունակ չէին կարողացել չեզոքացնել հարձակումը: Նման հարձակումներից հետագայում խուսափելու համար թուրքական իշխանությունները որոշում են կայացրել IT ոլորտն ամբողջությամբ վերափոխել: Հարձակման հիմնական թիրախում հայտնվել են դոմեններ գրանցող NIC tr ընկերության հինգ սերվերները, իսկ հարձակման հզորությունը 40 Գբ/վ է եղել:
Ա.Գ.