Իտալիայում 300 եվրո տուգանք են սահմանել ծխախոտի մնացորդն աղբամանից դուրս նետելու համար
Международные новостиԻտալիացի ծխողներն այսուհետեւ պետք Է ավելի ուշադիր լինեն: Խորհրդարանն ընդունել Է օրենք, որի համաձայն աղբամանից դուրս ծխախոտի մնացորդ նետող անձը կտուգանվի 300 եվրոյի չափով:
Այդ մասին գրում Է իտալական TheLocal-ը:
Սակայն օրենքը ծխողներով չի սահմանափակվել: Պատիժ Է սպասում նաեւ անքաղաքավարի այլ բնակիչների: Մասնավորապես, աղբամանից դուրս ծամոն նետելու համար հարկ կլինի 30 եվրո տուգանք վճարել: Իսկ նա, ով փողոցում սուրճի բաժակ Է նետել, կտուգանվի արդեն 150 եվրոյի չափով:
Նոր նախաձեռնությունը «կանաչ» օրենքների փաթեթի բաղկացուցիչ մասն Է, որոնք կոչված են ավելի ակտիվորեն պայքարել կեղտոտ փողոցների դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: