Թուրքիայի վարչապետը ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները վերականգնելու հույսեր ունի
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս ունի, որ իր երկրի և Ռուսաստանի լավ հարաբերությունները, որոնք վատթարացել էին «Սու-24»-ի կործանումից հետո, կվերականագնվեն:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման համոզմունքով Դավութօղլուն հանդես է եկել Բելգրադում սերբ գ ործընկերոջ` Ալեքսանդար Վուչիչի հետ հանդիպումից հետո:
«Թուրքիան մինչև վերջերս շատ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ, և ես հույս ունեմ, որ մենք կվերադառնանք լավ հարաբերությունների հին օրերին»,-ասել է նա: