«Ֆրանսպրես»-ը 2015 թվականի ամենաազդեցիկ մարդ է հայտարարել Անգելա Մերկելին
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «Ֆրանսպրես» գործակալության վարկածով, դարձել Է 2015 թվականի ամենաազդեցիկ մարդը:
«Ֆրանսպրես»-ի լրագրողները Մերկելին անցնող տարվա առավել ազդեցիկ դեմքն են ճանաչել Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի եւ Հունաստանի պետական պարտքի հարցի լուծման գործում նրա ունեցած վաստակի համար: Մերկելը տարվա ամենաազդեցիկ մարդն Է ճանաչվել նաեւ «Թայմ» հանդեսի վարկածով:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տեղն Է գրավել այն մարդկանց ցուցակում, ովքեր 2015 թվականին առավել մեծ ազդեցություն են գործել համաշխարհային գործընթացների վրա: 2014 թվականին Պուտինը գլխավորել Էր այդ վարկանիշը:
Աշխարհում իր ազդեցությամբ երրորդը դարձել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, չորրորդ տեղում փարիզցիներն են՝ հունվարի 7-ի եւ նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններից հետո ցուցաբերած համախմբվածության համար:
Ուշագրավ Է, որ վարկանիշի հինգերորդ տեղը գործակալությունը հատկացրել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին:
«Ֆրանսպրես»-ի վարկանիշում տեղ են գտել նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից հեռացված Յոզեֆ Բլատերը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարի չի հայտնվել ֆրանսիական լրատվական գործակալության վարկածով առավել ազդեցիկ քաղաքական գործիչների ցուցակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: