Էրդողանը Դեմիրթաշին դավաճան է անվանել
Международные новостиԹուրքիայի նախագաh Ռեջեփ Թայիփ Էրդողանը դավաճան է անվանել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին Ռուսաստան այցելելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցելությամբ Դեմիրթաշը «հանել է իր դիմակը»: Թուրիքայի նախագահը կատարվածը քրդամետ կուսակցության առաջնորդի կողմից հրահրված սադրանք ու դավաճանություն է անվանել:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատականկուսակցության համանախագահ ՍելահաթթինԴեմիրթաշը դեկտեմբերի 23-ին Մոսկվայումհանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերինախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակկայացած հայտարարել Է, որ այս բարդ շրջանում մեծ նշանակություն Է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին: «Այժմմենք ռուս-թուրքական հարաբերությունների սրման շրջան ենք ապրում, մի շրջան, երբ Մերձավոր Արևելքում շատ կարևորորոշումներ ընդունելու անհրաժեշտություն կա: Մենք կարևորում ենք ռուս-թուրքական հարաբերությունները, և մեզ տխրեցնում է,որ տեղի ունեցած միջադեպը փչացրեց երկրների փոխհարաբերությունները»,- ասել Է Դեմիրթաշը:
«Մենք, որպես ընդդիմադիր կուսակցություն, անմիջապես հայտարարեցինք, որ հարևաննների հետ հարաբերություններըփչացնելու կողմնակից չենք: Բացահայտորեն հայտարարեցինք և քննադատեցինք կառավարության գործողությունները, երբխփվեց ռուսական ինքնաթիռը»,- հավելել Է նա: