Չինաստանի ԿԲ-ն հոբելյանական մետաղադրամ կթողարկի Հրե կապիկի պատկերով
Международные новостиՉինաստանի Ժողովրդական բանկը հոբելյանական մետաղադրամ կթողարկի գալիք 2016 թվականի խորհրդանիշի՝ Հրե կապիկի պատկերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Մետաղադրամի թողարկումը, որի դարձերեսին պատկերված կլինի կենդանին, կսկսվի 2016 թվականի հունվարի 16-ին: Դրա անվանական արժեքը կազմում Է 10 յուան:
Արեւելյան օրացույցի համաձայն՝ 2016 թվականը Հրե կապիկի տարին Է, որը փոխարինելու կգա Այծի տարուն: 2016-ին Նոր տարին լուսնային օրացույցով սկսվում Է լույս փետրվարի 8-ի գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: