Սահակաշվիլին այցելել է Ստամբուլ
Международные новостиՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին այցելել է Թուրքիա՝ Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նահանգապետը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
Նա տեղեկացրել է, որ Ստամբուլ այցելությունը տեղի է ունեցել քաղաքապետ Քադիր Թոփբաշի հրավերով: Թոփբաշը Սահակաշվիլիին ծանոթացրել է քաղաքային ծրագրերի հետ: Մասնավորապես նրանք խոսել են Ստամբուլում Օդեսայի շրջան, ինչպես նաև Օդեսայում Ստամբուլյան զբոսայգի ստեղծելու հնարավորությունների և դրա հետ կապված ներդրումային տարբերակների մասին: