Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան համատեղ ռազմավարական խորհուրդ են ստեղծում
Международные новостиՍաուդյան Արաբիան եւ Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու շուրջ: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Էր-Ռիադում կայացած համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը:
«Սալման թագավորը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է ռազմավարական խորհրդի ստեղծման հարցը: Այն թույլ կտա որակյալ ցատկ կատարել թուրք-սաուդյան հարաբերություններում»,- ալ-Ջուբեյրի խոսքերն է մեջբերում «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով Սաուդյան Արաբիա է ժամանել դեկտեմբերի 29-ին: